Ինչո՞ւ է ՀՀ աշխատանքի պետական տեսչության իրավական վերահսկողության բաժնի պետն հայտնվել ամբաստանյալի աթոռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ աշխատանքի պետական տեսչության իրավական վերահսկողության բաժնի պետ Վարազդատ Դանիելյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությոններով՝ Վարազդատ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական կեղծիք կատարելու համար:

Մասնավորապես 2013թ. օգոստոսին նա Գագիկ Դոլիեւին փոստային առաքումով ուղարկած եւ «չպահանջված» նշումով հետադարձ համարի կտրոնի ծանուցագրի վրա, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել է պաշտոնեական կեղծիք: Ավելին՝ տեղեկացանք, որ վերջինիս գործողությունների մասով հարուցված քրեական գործը դեռ նախորդ տարվա դեկտեմբերի վերջերին ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, գործը նախագահող դատավոր է նշանակվել Արշակ Վարդանյանը, իսկ դատաքննությունը մեկնարկելու է փետրվարի 8-ից:

Չնայած տեղեկատվական համակարգում նշված է, որ վերոնշյալ բաժինը պատկանում է Սոցապ նախարարությանը, սակայն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ աշխատանքի պետական տեսչության իրավական վերահսկողության բաժինը գտնվում է ՀՀ առողջապահության նախրարության նախարարության ենթակայության տակ:




Լրահոս