Մխիթարյանն անհավանական գոլ խփեց. Խուան Մատա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան խոսել է Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Լեսթերին» հաղթելու մասին, ինչպես նաև անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի խաղին:

«Առաջին հերթին պետք է ասեմ, որ լավ հանդիպում անցկացրինք: Նույնիսկ մինչև առաջին գոլ խփելը փորձում էինք վերահսկել գնդակը:

Մխիթարյանն անհավանական գոլ խփեց: Դրանից հետո լավ էինք հանդես գալիս ու կարող էինք երկու անգամ ավելի շատ աչքի ընկնել: Ուրախ եմ, քանի որ օգտվեցինք շանսից»,- ասել է նա:




Լրահոս