Ի՞նչ է անում զբոսաշրջիկն անծանոթ որևէ քաղաքում: Նախ, տեղեկություն ստանալու համար, փնտրում է վստահելի, պարզ և մանրամասն ուղեցույց՝ քաղաքի տեսարժան վայրերի,ծառայությունների ենթակառուցվածքի և դեպի անհրաժեշտ վայրը տանող երթուղիների մասին:
Երևանի մանրամասն քարտեզը ներկայացնող «QARTEZ» բջջային հավելվածի միջոցով, այսուհետ մայրաքաղաքի հյուրերն ու բնակիչները կկարողանան առավել հեշտությամբգտնել անհրաժեշտ վայրը և խնայել ժամանակ:
«QARTEZ» բջջային հավելվածը թույլ է տալիս տեղաշարժվել Երևանով, գտնել սեփական կոորդինատները (տեղադիրքը), ինչպես նաև տեղեկություն ստանալ տարատեսակ ծառայություններ մատուցող կազմակերպությունների՝ պետական մարմինների, բանկերի, բուժհիմնարկների, ուսումնական հաստատությունների, խանութների, սննդի կետերի,հանրային զուգարանների, ժամանցի կենտրոնների, դեղատների, արհեստավորական կրպակների և անհրաժեշտ այլ վայրերի մասին, անմիջապես շարժական սարքից՝ ընդամենը մեկ հպումով:
««QARTEZ» հավելվածն օգտակար գործիք է: Այն Երևանի հյուրերին հնարավորություն կտա ծանոթանալ աշխարհի հնագույն քաղաքներից մեկի պատմական հուշարձաններին, զգալ քաղաքի զարկերակը և բացահայտել նրա բնակիչների կենսակերպը: Հավելվածի շնորհիվ՝ տեսարժան վայրերի դիտումն առավել հարմարավետ ու հաճելի կդառնա հյուրերի համար, ինչը կարևոր քայլ է Երևանն աշխարհի լավագույն զբոսաշրջային ուղղություններից մեկը դարձնելու գործում: Իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ Հայաստանում ամենաընդարձակ 3G և 4G ցանցերը կօգնեն լավագույնս օգտագործել հավելվածի բազմաթիվ հնարավորությունները», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հավելվածը կարող է գովազդային հարթակ ծառայել այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են հատուկ առաջարկներ ներկայացնել կամ հավելվածում պարզապես գովազդային հոլովակ/բաններ տեղադրել իրենց ընկերության անհատական էջին: Անհատական էջի միջոցով կարելի է կատարել զանգեր, ուղարկել էլեկտրոնային նամակներ, գրելմեկնաբանություններ, դիտել գովազդային տեսահոլովակներ, ծանոթանալ տվյալ պահին առկա հատուկ առաջարկներին և կատարել տեղեկատվական բնույթ կրող այլ գործողություններ:
Հավելվածը հասանելի է Android և iOS օպերացիոն համակարգերով գործող սմարթֆոնների համար:
Հավելվածն անվճար է: Օգտագործման հետ կապված ծախսերը վերաբերում են բացառապես շարժական ինտերնետի սպառմանը:
Նախատեսվում է մոտ ապագայում «QARTEZ» հավելվածում ընդգրկել Դիլիջանը, Ծաղկաձորը և այլ քաղաքներ: Հավելվածը ստեղծվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Լոկատոր»ընկերության համագործակցությամբ (հեռ.՝ 060 27-01-05, էլ. փոստ՝ [email protected]):
ՎիվաՍել-ՄՏՍ… Դու կապ ունես: