Ինչ է պարզաբանում Վ. Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորը` բացահայտված 36 մլն դրամի հափշտակության շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել ենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել է «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի  կողմից պետական միջոցների տնօրինման իրավաչափությունը և պարզվել է, որ ՊՈԱԿ-ի կենտրոնական պահեստում արձանագրվել է ընդհանուր ավելի քան 30 միլիոն ՀՀ դրամ արժողության նյութական միջոցների պակասորդ:

Ավելին՝ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել նաև պետական միջոցների տնօրինման այլ խնդրահարույց փաստեր, որոնք պատշաճ ստուգման կենթարկվեն հարուցված քրեական գործի շրջանակներում:

 ArmLur.am-ն այս առնչությամբ փորձեց մեկնաբանություն ստանալ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանից:

«Ոչ մի բան էլ տեղի չի ունեցել: Ես զարմացած եմ, թե՞ որտեղից են այդպիսի տվյալները»,- ի պատասխան մեր հարցի ասաց նա:

Նշենք, որ Բրյուսովի անվան համալսարանի շուրջ առաջին անգամը չէ, որ նման աղմկահարույց դեպքեր են տեղի ունենում:

Լիդա Եղիազարյան

 

 

 




Լրահոս