ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե մենք ջուրը ձրի ենք տալիս, անհավասար պայմաններ ենք ստեղծում արտադրողի համար»:Հակոբ Հակոբյան «Հայելի» ակումբՊահո~, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը օմբուդսմեն է աշխատում գործարարների համար: Եւ ումի՞ց է պաշտպանում արտադրողներին` գյուղացիներից: Այսինքն` եթե գյուղացիներին անվճար ջուր տան, օրինակ` գործարար գյուղնախարար Սերգո Կարապետյանը խիստ անհավասար պայմաններում կհայտնվի: Նրա «Արտֆուդ»-ը «տակ կտա»: Այսպիսի խայտառակ միտք, թերեւս, միայն թունելի Հակոբի մտքով կարող էր անցնել: Մարդ, որը երկար տարիներ Ազգային Ժողովում է աշխատում, բայց այդպես էլ իր գործի լրջությունը չհասկացավ. նրան թվում է, թե ինչքան «վերեւների» օգտին խոսի, այնքան ամուր դիրքեր կունենա: 




Լրահոս