Լապշինին առաջադրված մեղադրանքների համատեքստում ՄԻԵԴ չդիմելը այս ողջ գործընթացին հեռու գնացող քաղաքական երանգ է հաղորդում. Գևորգ Դանիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանն անդրադարձել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ Բելառուսի կողմից Ադրբեջանին արտահանձնելուն:

Նա, մասնավորապես, նշել է. «Լապշինին առաջադրված, մեղմ ասած, անլուրջ մեղադրանքների համատեքստում ՄԻԵԴ չդիմելը ու, ընդհանրապես՝ շահագրգիռ պետությունների թվացյալ ակտիվությունը, թերևս, այս ողջ գործընթացին հեռու գնացող քաղաքական երանգ է հաղորդում՝ չբացառելով քողարկված ներքին պայմանավորվածությունները (բացառությամբ ՌԴ-ի):

Մի դիտարկում. նրան առաջադրված է մեղադրանք ադրբեջանի քր. օր-ի 318.2. հոդվածով, որով պատասխանատվություն է սահմանված՝ ՊԱՀՊԱՆՎՈՂ պետական սահմանը հատելու համար: Մյուս հոդվածն էլ 218.2. է, որով պատասխանատվություն է սահմանված տարածքային ամբողջականությունը բռնությամբ խախտելուն ուղղված հրապարակային կոչերի համար. այդպիսի կոչեր Լապշինը անգամ վատ երազում չի հնչեցրել:

Լավ, Թել-Ավիվում կամ Մինսկում չգիտե՞ն, որ Արցախի սահմանները ազիկները չեն պահպանում արդեն շուրջ 3 տասնամյակ, և ինչո՞ւ էին խնդրում ալիևին՝ բավարարվել Լապշինի ներողությունն ընդունելով, այսինքն՝ փորձում էին հընթացս հիմնավորե՞լ նշված օրենսդրական անհեթեթությունները….»




Լրահոս