
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուներին վստահեցրել է, որ գումարով չի առաջնորդվել այլ ակումբ տեղափոխվելիս:
Նախորդ մրցաշրջանի վերջին մեր ֆուտբոլիստը հրաժարվել է գերմանական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուց՝ նախընտրելով «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը:
«Ես չգիտեմ, թե ինչն եմ սխալ արել: Եթե խոսքը գումարի մասին լիներ, ես «Շախտյորից» ոչ թե «Բորուսիա», այլ «Անժի» կտեղափոխվեի: Սակայն դա ինչ պետք չէ: Ես ցանկանում եմ հետագային նայել»,- ասել է նա: