Սարգիս Սահակյանը հասավ նպատակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի նախկին մարզպետ, ՀՀԿ Արագածոտնի կառույցի ղեկավար Սարգիս Սահակյանը ցանկանում էր իր եղբորը՝ Նաիրի Սահակյանին Արագածոտնի մարզից ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրել ու դարձնել պատգամավոր։ Նկատենք, որ այդ ընտրատարածքում է առաջադրվել նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մնացական Մնացականյանը, որի հետ, ի դեպ, Սահակյանները լարված հարաբերություններ ունեն:

Ու այդ պատճառով մեծ է հավանականությունը, որ հատկապես Թալինի տարածաշրջանում նրանց մեջ շատ թեժ պայքար ընթանա: «Ժողովուրդ»-ը պատգամավորից հետաքրքրվել էր, թե ինչ կանխատեսումներ ունի, ով կարող էր ավելի շատ ձայներ գրանցել իր օգտին. «Պատգամավոր պետք է ժողովուրդը դարձնի, ոչ մեկը չի կարող որեւէ մեկին պատգամավոր դարձնել, եթե ժողովուրդը չքվեարկի: Կանխատեսումներն անշնորհակալ գործ է, դեռ թեկնածուներն էլ վերջնականապես հայտնի չեն, ամսի 26-ից հետո, երբ կգրանցվեն, նոր կարելի է ինչ-որ տեղ, մի փոքր ենթադրություններով խոսել»,- պատասխանել էր Մնացականյանը:

Հիշեցնենք՝ երեկ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց նրա առաջադրման մասին:




Լրահոս