Արամ Սարգսյանը դուրս է եկել Օսկանյան-Օհանյան-Դալլաքյան ձեւավորվող դաշինքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը դուրս է եկել Օսկանյան-Օհանյան-Դալլաքյան ձեւավորվող դաշինքից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Նա հենց ասուլիսի վայրից զանգահարեց ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանին, ով հաստատեց այդ տեղեկությունը:

Նշենք, որ շաբաթներ առաջ «Համախմբում» կուսակցությունը (նախագահ Վարդան Օսկանյան), «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը (նախագահ Վիկտոր Դալլաքյան) եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը (նախագահ Արամ Գ. Սարգսյան) հայտարարել էին դաշինք ստեղծելու մասին:




Լրահոս