ՖՈՏՈ. Մշակույթի նախարարությունում կողմնորոշվեցին ու վերջապես որոշեցին. կարևոր հարցի պատասխանը հաջողվեց ստանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային պատկերասրահի շենքը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին, որի արդյունքում ոչմչացման եզրին են հայտվել թանկարժեք կտավներ: Ազգային պատկերասրահի ներկայիս կարգավիճակը անհագստացնում է ոչ միայն աշխատակիցներին այլև ճարատարպետներին և արվեստագետներին, որոնց կողմից էլ բուռն քննադատություններ հնչեցին:

Սակայն մամուլում հրապարակված լուրերի համաձայն՝  Ազգային պատկերասրահի շենքը պատրաստվում են տեղափոխել լիարժեք, ժամանակակից նորմատիվներին համապատասխանող թանգարան:

Ըստ լուրերի թանգարանը հանվել է աճուրդի և արդեն կա հավանական գնորդ:

Ազգային պատկերասրահում պարբերաբար առաջացող խնդիրների շուրջ ArmLur.am-ը մոտ մեկ ամիս առաջ հարցում էր ուղղել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին` հասկանալու համար, ի վերջո,  աճուրդի հանվե՞լ է  Ազգային պատկերասրահի շենքը, եթե այո, ապա ո՞վ է գնորդը, և ինչքանո ՞վ է այն վաճառվելու:

Նախարարությունից խոստացան որոշակի ճշտումներ անելուց անմիջապես հետո պատասխանել գրավոր հարցմանը:

Եվ ահա, օրեր շարունակ մեծ դժվարությամբ ճշտումներ անելուց, հստակեցնելուց հետո վերջապես մեզ բախտ վիճակվեց ստանալ երկար սպասված բովանդակալից պատասխանը. «Ազգային պատկերասրահի շենքը հանված չէ աճուրդի և չի վաճառվում»:

Եվ տրամաբանական հարց է առաջանում` օրենքով սահմանված 5-օրյա ժամկետը չպահպանելն ինչո՞վ է արդարացվում, եթե պատասխանը, ըստ երևույթին, նախարարությունն ունեցել է: Գուցե պլաննե՞ր կամ իրավիճա՞կ է փոխվել, նո՞ր է որոշվել պատկերասրահն աճուրդի չհանել:

Ավելին, 21-րդ դարում, երբ աշխարհն առաջ է գնում, տեխնոլոգիաներ են զարգանում, կարիք կա՞ր արդյոք փոստային տարբերակով ուղարկել պատասխանը` դրա համար իզուր գումար վատնել:

Լիդա Եղիազարյան




Լրահոս