Հարց քաղաքացիներից` հավաստագիր չունենալու դեպքում անձը կարո՞ղ է մասնակցել մրցույթի և դառնալ դպրոցի տնօրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հայտնի է, որ դպրոցի տնօրենի մրցույթին մասնակցելու համար նախկինում հավաստագիր էր անհրաժեշտ: Վերջերս լսեցի, որ այժմ հավաստագրի առկայությունը պարտադիր չէ: Խնդրում եմ ասեք՝ հիմա հավաստագիր չունենալու դեպքում անձը կարո՞ղ է մասնակցել մրցույթին եւ դառնալ դպրոցի տնօրեն:

Ալլա Մանուկյան (46 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական հանրակրթակական ուսումնական հաստատության տնօրեն ընտրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մրցութային կարգով եւ տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին կարող է մասնակցել, իսկ ոչ պետական ուսումնական հաստատության եւ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարի թափուր պաշտոնում կարող է նշանակվել կամ ընտրվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով վերապատրաստված եւ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստացած անձը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Նաիրա Հարությունյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝ 1) ՀՀ քաղաքացիությունը. 2) բարձրագույն կրթությունը. 3) ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար հավակնորդները պետք է ներկայացնեն՝ 1) դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով, 2) ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը, 3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը, 4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ), 5) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում), 6) աշխատանքային գրքույկի պատճենը:
Այնպես որ, հավաստագիրն անհրաժեշտ է:




Լրահոս