Գերմանիայի խորհրդարանի կողմից 1915-ը որպես ցեղասպանություն ճանաչող օրինագծի չեղարկման պահանջով հայցը Գերմանիայի Սահմանադրական դատարանը վարույթ չի ընդունել:
Թուրքական BirGun-պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի Սահմանադրական դատարանը վարույթ չի ընդունել բողոքը՝ ընդգծելով, որ հայցվող կողմը բավարար ապացույց չի ներկայացրել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումով որեւէ իրավունք է խախտվում։
Հայցվոր կողմի ներկայացուցիչ, ազգությամբ թուրք Ռամազան Աքբաշը հայտնել է, թե բողոքը երկու օրվա ընթացքում ներկայացնելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։