Որ կուսակցության ցուցակն ինչպիսի տեսք ունի. քաղաքական ուժերը ԿԸՀ ներկայացրին փաստաթղթերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրությունների գրանցման համար կուսակցությունները քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրին իրենց ցուցակները:

Առաջինը ցուցակները ներկայացրեց Դաշնակցությունը: Փաստաթղթերը ԿԸՀ էին բերել ՀՅԴ-ի համամասնական ցուցակի 17-րդ համարի թեկնածու Հայկ Առաքելյանը և 77-րդ համարի թեկնածու Վահագն Մատինյանը:

Նշենք, որ ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորում  է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Երկրորդ տեղում Աղվան Վարդանյանն է, երրորդում` Դավիթ Լոքյանը, չորրորդում Արմենուհի Կուրղինյանն է, հինգերորդում՝ Լևոն Մկրտչյանը, այնուհետեւ հաջորդաբար՝ Արծվիկ Մինասյան, Արմեն Բաբայան, Ռուզաննա Առաքելյան, Սպարտակ Սեյրանյան, Միքայել Մանուկյան:

Նշենք, որ նրանց մեծ մասը դատարկ ձեռքով չներկայացավ ԿԸՀ: Օրինակ, ՀՀԿ-ի ներկայացուցիչը ԿԸՀ  եկավ  քաղցրավենիքով:

ՀՀԿ ընտրական ցուցակը գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Ցուցակում են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանն ու Կարեն Ավագյանը:

«Ազատ դեմոկրատները» ԿԸՀ էր եկել մեծ ծաղկեփնջով, որը տանում էր ակտիվիստ, ԱԴ ցանկում ընդգրկված Վաղինակ Շուշանյանը:

«Ազատ դեմոկրատների» ցուցակում 101 հոգի է, ցուցակի առաջին տասնյակում են Խաչատուր Քոքոբելյանը, Հրանտ Բագրատյանը, Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, Մասիս Այվազյանը, Անժելա Խաչատրյանը, Արմեն Առաքելյանը,  Սոնա Մինասյանը Նարեկ Այվազյանը եւ Գագիկ Բաղդասարյանը:

Քիչ առաջ ԿԸՀ գրանցման համար ներկայացան նաև «Ծառուկյան դաշինքի» ներկայացուցիչները: «Ծառուկյան» դաշինքի առաջին տասնյակում ընդգրկված անձինք են՝ Գագիկ Ծառուկյան, Իշխան Զաքարյան, Նաիրա Զոհրաբյան, Վարդան Բոստանջյան, Միքայել Մելքումյան, Արարատ Զուրաբյան, Տիգրան Ուրիխանյան, Իվետա Տոնոյան, Արգամ Աբրահամյան եւ Վարդեւան Գրիգորյան:

ՀՎԿ ցուցակում  300 անձ է ներկայացված: Ցուցակը ներկայացրեց ՀՎԿ նախագահի օգնական Վարուժան Բոլորչյանը: ՀՎԿ առաջին հնգյակում Արթուր Բաղդասարյանն են, Մհեր Շահգելդյանը, Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանն ու Իշխան Խաչատրյանը:

«ԵԼՔ»-ի փաստաթղթերը ներկայացրեցին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Վահագն Հովակիմյանը (ցուցակում 68-րդ համար), «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նորիկ Եղիազարյանը, «Լուսավոր Հայաստանի» անդամ Դավիթ Խաժակյանը:  «ԵԼՔ»-ի համապետական ցուցակը գլխավորելու է Էդմոն Մարուքյանը: Ցուցակում են նաև Արամ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, Մանե Թանդիլյանը, Սասուն Միքայելյանը, Արտակ Զեյնալյանը, Լենա Նազարյանը, Հայկ Կոնջորյանը, Արայիկ Հարությունյանը:

Քիչ առաջ իր ցուցակները ԿԸՀ ներկայացրեց նաև ԿՈՆԳՐԵՍ-ՀԺԿ դաշինքը:

Նշենք, որ Համամասնական ցուցակը կգլխավորի Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, որին հաջորդում են ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, Զոյա Թադևոսյանը, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանը, Երևանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, Լիդա Մելիքյանը, Դավիթ Մաթևոսյանը, ՀԺԿ վարչության քարտուղար Ստեփան Մինասյանը:

Իսկ ավելի ուշ իր ցուցակները ԿԸՀ ներկայացրեց «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը:

Նշենք, որ դաշինքի նախընտրական ցուցակը բաղկացած է 148 անձանցից։ Առաջին տասնյակում են`Սեյրան Օհանյանը, Արմեն Մարտիրոսյանը, Վարդան Օսկանյանը, Էլինար Վարդանյանը, Վահագն Հովհաննիսյանը,  Անդրանիկ Թևանյանը, Ստեփան Մարգարյանը,Սուսաննա Մուրադյանը, Գեղամ Նազարյանը,
Գառնիկ Սահակյանը: Այնուհետև, հաջորդաբար` Րաֆֆի Հովհաննիսյանը, Լիգիա Մելքումյանը, Արեգնազ Մանուկյանը,  Աղվան Պողոսյանը, Գագիկ Մարգարյանը,  Տիգրան Կարապետյանը, Արթուր Բալոյանը, Անդրիաս Ղուկասյանը, Հայկ Խաչատրյանը, Անուշ Խաչատրյանը:

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Նշենք, որ Կոմկուսի ցուցակում ընդգրկված է 173 թեկնածու: Այն գլխավորում է Տաճատ Սարգսյանը, նրան հաջորդում են Վազգեն Սաֆարյանը, Գագիկ Մանուկյանը, Մառա Շահինյանը և Համլետ Դանիելյանը:

Այսպիսով, Հայաստանի խորհրդարանի առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ: Դրանցից 4-ը դաշինք են, 5-ը՝ կուսակցություն:




Լրահոս