
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում «Հերտայի» հետ ոչ-ոքի խաղալուց հետո տգեղ ժեստ է ցուցադրել տանտերերի երկրպագուներին:
Հանդիպման ավարտից հետո դաշտից հեռացող իտալացի մասնագետը միջնամատ է ցույց տվել մրցակցի երկրպագուներին:
«Այո, ցույց եմ տվել այդ ժեստը, քանի որ նրանք թքեցին ինձ վրա»,- ասել է նա: