Հայաստանի ռուսական ռազմաբազայում «տագնապ» է հայտարարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի ստորաբաժանումները «տագնապ» ազդանշանով ոտքի են հանվել և տեղափոխվել «Կահմուդ» և «Ալագյազ» զորավարժարաններ մարտական պատրաստության պլանային ստուգումների ընթացքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով  Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը:

Տեղեկության համաձայն՝  երթի ընթացքում հետևակային, տանկային, հետախուզական, հրետանային և զենիթային ստորաբաժանումները մշակում են ավիացիայի հարվածներին հակահարված տալը, ձնապատ տեղանքի դժվարանցանելի հատվածների հաղթահարումը, վարաված թունավոր նյութերով, քարե ծածկով և պայմանական դիվերսիոն-հետախուզական խմբերի գործողությունների գոտիով:

ՀՌՕ ստորաբաժանումները կծածկեն օդային տարածքը՝ ռուսական ավիացիոն «Էրեբունի» ռազմաբազայի Բուկ Մ1-2, С-300В, ՄիԳ-29 կործանիչներով և Մի-8МТ և Մի-24Պ ուղղաթիռներով:




Լրահոս