
Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն հայտարարել է, թե ցանկանում է երկարաձգել իր պայմանագրի ժամկետն անգլիական ակումբի հետ, սակայն հասկանում է, որ դա կախված չէ միայն իր ցանկությունից:
«Մոտ 3 ամիս է մնացել, որպեսզի կարողանամ ցույց տալ իմ ողջ կարողությունները: Ամեն ինչ կորոշվի հունիսին, սակայն անձամբ ես ցանկանում եմ մնալ ակումբում: Հունիսին արդեն բանակցություններ կվարեմ ակումբի ղեկավարության հետ: Ակումբում ինձ ակնարկել են, որ կարող եմ մնալ, սակայն չեմ ցանկանում մտածել այդ մասին ժամանակից շուտ»,- Ագուերոյի խոսքն է մեջբերում Sky Sports-ը: