Որքան մոտենում է խորհրդարանական ընտրությունների օրը, քաղաքական ուժերն ավելի են սկսում լարվել եւ գործի դնել իրենց ռեսուրսները, բացել «հորած» քսակները եւ փորձել այդ կերպ ձայներ ապահովել իրենց կուսակցությունների համար:
«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ հատկապես Արարատի մարզում արդեն ընտրակաշառքի լուրջ թվերի մասին են խոսում: Իշխող կուսակցության համար աշխատողները տնետուն են մտնում եւ մեկ ձայնի համար առաջարկում մինչեւ 30 հազար դրամ:
Բայց նկատենք, որ միեւնույն ժամանակ քաղաքացիներին վստահեցնում են, թե դա տալիս են կանխավճար, ու որքան մոտենա ընտրությունների օրը, ընտրակաշառքների թիվը ավելի է մեծանալու: