ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչն է եղել Կոնդեցի Հարութի սպանության պատճառը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս նախորդ տարվա սեպտեմբերի 18-ին Երևանում սպանվել էր 41-ամյա Հարություն Գալստյանը՝ առավել հայտնի Կոնդեցի Հարութ անունով:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, մակագրվել դատավոր Մնացական Մարտիրոսյանին:

Առաջին դատական նիստի օրը դեռևս հայտնի չէ:

Ամբաստանյալի աթոռին է հայտնվել 34-ամյա Արտակ Հովհաննիսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ «Արամյանց» բժշկական կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չկալովի փողոցում ապրող 41-ամյա Հարություն Գալստյանը տեղափոխվել է իրենց մոտ: Բժիշկները վերջինիս ախտորոշել էին կրծքավանդակի ծակած վերք:

Գալստյանը հիվանդանոց հասնելուց րոպեներ հետո մահացել էր: Պարզվել է, որ դանակահարվելուց հետո Հարություն Գալստյանը Պարոնյան փողոցով միայնակ քայլել է «Արամյանց» բժշկական կենտրոն: Հասել էր հիվանդանոց եւ գիտակցությունը կորցրել: Պարզվել է նաեւ, որ դեպքից մի քանի րոպե առաջ նա մի քանի հոգու հետ եղել էր ընկերոջ տանը՝ որդու զորացրման առիթով: Նախնական տվյալներով՝ նրանք խմել էին: Հարություն Գալստյանը ընկերոջ տնից մի քանի րոպեով դուրս էր եկել:

Ներկաներից մեկը նկատելով, որ ուշանում է՝ ինքն էլ էր դուրս եկել: Հանդիպելով փողոցում, նրանք վիճել էին, որն ավարտվել էր Հարություն Գալստյանի դանակահարությամբ: Պարզվել է՝ դանակահարողը Երեւանի բնակիչ Արտակ Հովհաննիսյանն է. նրա նկատմամաբ հայտարարվել էր հետախուզում: Արտակ Հովհաննիսյանն ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն եւ կալանավորվել:




Լրահոս