ՖՈՏՈ. New Yorker ամսագիրը թողարկվել է Պուտինի պատկերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան New Yorker ամսագիրը երկուշաբթի օրը թողարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով:

Շապիկը հրապարակվել է ամսագրի պաշտոնական կայքում:

Շապիկի հիմնական կերպարը Պուտինն է: Հեռադիտակի միջոցով նա նայում է թիթեռնիկի գլխով Թրամփին: Նկարի հեղինակ Բերրի Բլիտտը մակագրել է այն նաև ռուսերենով:

Նկարը կապված է «Ակտիվ միջոցներ. Պուտին, Թրամփ  և նոր սառը պատերազմ» հոդվածի հետ: Այն նվիրված է ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտությանը:

The New Yorker ամսագիրը լույս է տեսնում 1925թ.-ից:




Լրահոս