«Դուխով եղեք, սաղ լավ կլինի». ինչու Առաքել Մովսիսյանը կիսատ թողեց Արմավիրում անցկացվող քարոզչությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Արմավիր քաղաքում իր նախընտրական քարոզարշավն էր իրականացնում իշխող ՀՀԿ-ն:

ArmLur.am-ի թղթակիցը քարոզարշավի ընթացքում նկատել է, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը ներկա չէ, սակայն Էջմիածնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ տեղում էր:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Առաքել Մովսիսյանի հետ` հասկանալու, թե ինչն է եղել պատճառը, որ նա չի մասնակցել Արմավիրում անցկացվող քարոզարշավին:

«Ես գյուղերում մասնակցել եմ, վատացել եմ: Վատացա, վատառողջ հետ եկա, պառկա, սիստեմա միացրին, սիրտս լավ չէր: Ես եղել եմ վարչապետի հետ կուլտուրայի տանը, գյուղերում մասնակցել եմ, ուղղակի Արմավիրում ժամը վեցին պիտի գնայի, վատացա: Դուխով եղեք, սաղ լավ կլինի»,- ի պատասխան մեր հարցի ասաց նա:

 




Լրահոս