Այս աստղային զույգերի բաժանություններն անսպասելի էին բոլորի համար.
Անջելինա Ջոլի և Բրեդ Փիթ

Միասին ապրել են 12 տարի: Նրանց միջև սիրավեպ սկսվեց, երբ Փիթը դեռևս ամուսնացած էր Ջենիֆեր Էնիսթոնի հետ:
Միրանդա Քեր և Օռլանդո Բլում

Միասին ապրել են 5 տարի, 2013թ. անսպասելի բաժանվեցին, ոչ մի սկանդալային պատճառ զույգը չնշեց:
Մոնիկա Բելուչի և Վենսան Կասել

Այս զույգը օրինակ էր բոլորի համար: Նրանք ապրում էին և՛ Ֆրանսիայում, և՛ Իտալիայում, և փաստացի միմյանց չէին տեսնում:Մոնիկա Բելուչին խոստովանել էր, որ այլևս այդպես չէր կարող ապրել:
Ջոնի Դեփ և Վանեսա Պարադի

14 տարի համատեղ կյանքից հետո Դեփը թողեց կնոջը Էմբեր Հերդի համար, ում հետ ծանոթացել է նկարահանումների ժամանակ:
Մեգան Ֆոքս և Բրայան Օսթին Գրին

Զույգը միասին է եղել 11 տարի: Բրայանն ամուսնության առաջարկ է արել երկու անգամ, առաջին անգամ նա մերժել է, սակայն մեկ տարի անց համաձայնել: Բաժանության պատճառը հայտնի չէ:
Գվինեթ Փելթրոու և Քրիս Մարտին

11 տարի են անցկացրել միասին: Իր կայքում Գվինեթը հայտնել էր բաժանության մասին, պատճառը հայտնի փաստաբան Քեվին Յորնի հետ սիրավեպն էր:
Անտոնիո Բանդերաս և Մելանի Գրիֆիթ

20 տարվա ամուսնությունից հետո զույգը հայտնեց բաժանության մասին, պատճառը հակասություններն են:
Քորթնի Քոքս և Դևիդ Արկետ

Միասին են եղել 11 տարի: Բաժանության պատճառը Դևիդի կողմից դավաճանությունն էր մատուցողուհու հետ:
Դեմի Մուր և Բրյուս Ուիլիս

13 տարվա համատեղ կյանք: Բաժանության նախաձեռնողը Դեմին էր, երկուսն էլ հավատարիմ ամուսինների օրինակ չէին:
Թոմ Քրուզ և Նիկոլ Քիդման

Ամուսնության 10-ամյակից առաջ Նիկոլը նամակ էր ստացել փաստաբանից, որ ամուսինը բաժանվում է նրանից: Պատճառը մինչ այժմ հայտնի չէ:
Սերգեյ և Իրինա Բեզրուկովներ

Ռուսական շոու բիզնեսի ամենաամուր զույգերից էին, միասին էին 15 տարի: Բաժանության պատճառները հայտնի չեն:
Ալյոնա Խմելնիցկայա և Տիգրան Քյոսայան

21 տարվա համատեղ կյանքից հետո զույգը հայտարարեց բաժանության մասին: Ոչ մի վիրավորական խոսք միմյանց հասցեին, ոչ մի մեկնաբանություն: Ռուսական շոու բիզնեսի ամենագեղեցիկ և ամենաինտելեկտուալ զույգերից էին:2012թ.-ից Տիգրանը սկսել է հանդիպել լրագրող Մարգարիտա Սիմոնյանի հետ, նրանք ունեն 2 երեխա:Հատկանշական է, որ Ալյոնան ընկերական հարաբերություններ ունի նրա ներկայիս կնոջ հետ:


























































































