Ֆրանսիայում ներկայացրած պատկերը որևէ աղերս չունի հայկական իրականության հետ. ի՞նչ հեռանկարների մասին կարող է խոսել Սերժ Սարգսյանը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող Սերժ Սարգսյանը երեկ «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպությունում հանդիպում է ունեցել գործարարների հետ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ միջազգային համագործակցության համար պատասխանատու այս կառույցը կապող օղակ է ֆրանսիական ձեռնարկությունների եւ տարբեր պետությունների բարձրաստիճան ղեկավարների միջեւ: Եվ ահա այս կազմակերպության անդամների առջեւ Ս. Սարգսյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով այն բոլոր «ձեռքբերումները», որոնք արձանագրել է ՀՀ-ի տնտեսությունը անցած 25 տարիներին եւ իր իշխանավարման շրջանում:

«Դուինգ բիզնեսի» վարկանիշից մինչեւ «Հերիթիջ Ֆաունդեյշնի» տնտեսական ազատության ցուցանիշի ներկայացում, որի նպատակն էր ֆրանսիական ձեռնարկությունների ղեկավարներին ցույց տալ, թե որքան խոստումնալից ներդրումային միջավայր ունի Հայաստանը, թե ինչ հեռանկարներ են այստեղ բացվում ֆրանսիական կապիտալի համար: Դրան զուգահեռ՝ Ս. Սարգսյանը նաեւ նշել է կատարված «Քաղաքական բարեփոխումները»՝ այս ողջ վարդագույն պատկերը համեմելով ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությամբ՝ 170 միլիոնանոց, ինչպես նաեւ հարեւան Իրանի 80 միլիոնանոց շուկայի դռները բացելու առաջարկով:
«Հրավիրում ենք ֆրանսիական ընկերություններին ներդրումներ կատարել ՀՀ-ում: Վստահեցնում եմ, որ յուրաքանչյուր ներդրմանը մենք պատրաստ ենք ցուցաբերել անհատական մոտեցում՝ իհարկե, հաշվի առնելով ներդրողի կարիքները»,-իր ելույթն ամփոփել է Սերժ Սարգսյանը:

Անուշտ, որեւէ երկրի առաջնորդ իր երկիրը պիտի հնարավորինս գովի եւ փորձի այն ներկայացնել առավելագույնս գայթակղիչ գույներով՝ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար: Սակայն ժամանակակից աշխարհում այդ բոլոր խոստումների իրավացիությունը փորձելը ընդամենը րոպեների հարց է: Բավարար է ծանոթանալ տվյալ երկրի դատական համակարգի անկախության, մարդու իրավունքների, ժողովրդավարական արժեքների գերակայության վերաբերյալ միջազգային զեկույցներին: Բայց դրանից առավել՝ կոնկրետ ֆրանսիացի որեւէ գործարարի համար, ով կարող էր մտածել ՀՀ-ում ներդրումներ անելու մասին, ամենակարեւոր ցուցիչը լինելու է այն, թե ինչպիսի ճակատագրի են արժանացել այն ֆրանսիական ընկերությունները, որոնք արդեն իսկ ներդրումներ են կատարել ՀՀ-ում:

Իսկ այս հարցում ՀՀ-ի ղեկավարի ներկայացրած վարդագույն պատկերն ու ֆրանսիական ընկերությունների հավաստելիք իրականությունը տրամագծորեն հակառակն են լինելու: Բավական է հիշել, թե ինչպես տասնյակ միլիոնավոր եվրոների ներդրումներ կատարած «Օրանժ» ընկերությունը հեռացավ ՀՀ-ից, եւ ինչպես տարիներ շարունակ տարբեր ճանապարհներով խոչընդոտվեց մեկ այլ ֆրանսիական ընկերության՝ «Քարֆուրի» մուտքը Հայաստան, որն, ի վերջո, այստեղ հաստատվելուց հետո՝ ստիպված եղավ իր գործունեությունը հարմարեցնել ՀՀ-ի գաղջ գործարար միջավայրի օրենքներին:




Լրահոս