ՖՈՏՈ. «Դա հատուկ հրահանգ է». ո՞վ է պատռել ՀՎԿ թեկնածուի պաստառները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՎԿ վարկանիշային թեկնածու Էդգար Առաքելյանը հայտնում է, որ երեկ Նոր-Նորքի 7-րդ և 9-րդ զանգվածներում պատռվել են իր նախընտրական պաստառների մի մասը: ArmLur.am-ի հետ զրույցում նա կոնկրետ անուններ չհնչեցրեց, սակայն ենթադրություններ ուներ:

«Կոնկրետ անուններ հնչեցնելու համար պետք է ունենամ ապացույց, սակայն ես ենթադրում եմ, թե ովքեր կարող են լինել»,- նշեց նա:

Էդգար Առաքելյանը հայտնեց, որ պաստառները պոկելու առաջին դեպքը նկատել է մի քանի օր առաջ, երբ որոշ շենքերից բացակայել են դրանք, սակայն մտածել է, որ մասնավոր դեպք է: Նրա խոսքով` երեկ արդեն շրջելով այդ տարածքներով` նկատել է, որ պաստառները մեծամասամբ պոկված և նետված էին:

«Ես  սա համարում եմ անթույլատրելի, և մարդիկ հիմա նույնիսկ պատառներից են վախենում. դա հատուկ հրահանգ է», – հավելեց նա:




Լրահոս