Որքան են կազմում պատգամավորի որդու դրամական միջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը կներկայացնի «Ծառուկյան» դաշինքով առաջադրված թեկնածուների դրամական միջոցները, անշարժ եւ շարժական գույքը:

ԱԺ պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին՝ Արթուր Մանուկյանը, որը նույնպես «Ծառուկյան» դաշինքով առաջադրված թեկնածու է, որպես տնօրեն աշխատում է «Քաղաքային ունիվերսալ Բազա» եւ «Բելվարմո թրեյդ» ընկերություններում:

Նա հայտարարագրել է, որ Երեւանում ունի բազմաբնակարանային մեկ շենք, հասարակական նշանակության մեկ շինություն, մեկ ավտոտնակ եւ չորս հատ ավտոմեքենա: Թեկնածուն որպես եկամուտ հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձերը՝ 3 մլն 241 հազար եւ 2 մլն 481 հազար դրամ, նաեւ «Քաղաքային ունիվերսալ Բազա»-ից ստացած 5 մլն դրամի չափով շահաբաժինը:

Պատգամավորի որդու դրամական միջոցները կազմում են 225 մլն դրամ, 620 հազար դոլար եւ 180 հազար եվրո:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս