
ԼԴՊՌ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին պատրաստ է ազատ արձակել 450 հազար մարդու, ովքեր գտնվում են ռուսական բանտերում, եթե հաղթի 2018թ. նախագահակահ ընտրություններում, փոխանցում է Life.ru-ն:
«Հաղթանակի դեպքում մենք համընդհանուր համաներում կհայտարարենք. քաղաքական, տնտեսական, քրեական և ֆինանսական»,-ասել է Ժիրինովսկին:
Քաղաքական գործիչը անազատության մեջ առաջարկել է թողնել միայն մարդասպաններին:
«Մնացածին թողեք փողոց: Տուգանքներ, տնային կալանք և այլն: Այսինքն կմնա 200 հազար բանտարկյալ, այժմ 650 հազարն են»,-ընդգծել է լիբերալ-դեմոկրատների առաջնորդը: