Փետրվարին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից ստացվել է 988 դիմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017թ. փետրվար ամսին քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ստացվել է 988 դիմում, որից 722 գրավոր, 266-ը բանավոր:

Գրավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել պետական նպաստների 106 (15%), ավանդների փոխհատուցման 93 (13%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 66 (9%), կենսաթոշակի նշանակման և վերանայման 47 (7%), աշխատանք տրամադրելու 52 (7%) և բնակարան հատկացնելու 43 (6%) վերաբերյալ դիմումները:

Բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել ավանդի փոխհատուցման 63 (24%), պետական նպաստների 57 (21%), դիմումի ընթացքի ճշգրտման 57 (21%), կենսաթոշակի նշանակման և վերանայման 21 (8%) և հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 18 (7%) վերաբերյալ դիմումները:
Պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 369 դիմումների:

Պատասխաններն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 300 (81%)-ը պարզաբանվել է, 34 (9%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 19-ը (5%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 16-ին (5%) տրվել է մերժողական պատասխան:

Փետրվար ամսվա ընթացքում նախարարի մոտ կայացել է մեկ ընդունելություն մեկ քաղաքացու մասնակցությամբ: Փոխնախարարների մոտ կայացել է երկու ընդունելություն, որին մասնակցել են երկու քաղաքացի: Միաժամանակ մեկ ընդունելություն կայացել է աշխատակազմի ղեկավարի մոտ, որին մասնակացել է մեկ քաղաքացի:

Յուրաքանչյուր ընդունելության ընթացքում տրված հանձնարարականի հիման վրա կազմվել են արձանագրություններ, որոնք գրանցվել և ընթացք են ստացել սահմանված կարգով:

Հասարկայնության հետ կապերի բաժին




Լրահոս