Միջազգային մամուլի անդրադարձը Հայաստանի խորհրդարանական ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային մի շարք առաջատար լրատվամիջոցներ արձագանքում են և ակտիվորեն լուսաբանում Հայաստանում անցկացվող խորհրդարանական ընտրությունները:

RIA Novosti գործակալությունը վաղ առավոտից ակտիվորեն հետևում է ընտրությունների ընթացքին: Գործակալությունը տվյալներ է հրապարակում, թե որքան ընտրող է մասնակցել վերջին մի քանի ժամվա ընթացքում: Գործակալությունը որևէ զանգվածային խախտում չի նշում:

«Ընտրությունները շփոթեցրել են հայերին»: Նման վերնագիր է հրապարակել Gazeta.ru-ն` անդրադառնալով անցկացվող խորհրդարանական ընտրություններին: Gazeta-ն նշում է, որ խորհրդարանական համակարգը սահմանափակումներ կմտցնի վարչապետի գործունեություն մեջ:

RT-ի հաղորդմամբ` հետաքրքիր պայքար է սպասվում:

RT-ի փոխանցմամբ` հաղթանակի հիմնական հավակնորդը «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: Ընտրություններից մեկ շաբաթ առաջ «Հասարակական կարծիքի համառուսական կենտրոն»-ի անցկացրած հարցման համաձայն` ՀՀԿ-ի վարկանիշը կազմում է 21%, մինչդեռ «Ծառուկյան» դաշինքինը` 22%:

BBC-ի ռուսական ծառայությունը պատմում է, թե ինչով են կարևոր այդ ընտրությունները, ինչպես են նոր խորհրդարանում բաշխվում տեղերը, և թե ինչպես է անցել նախընտրական քարոզարշավը: BBC-ն ընդծում է, որ հեշտ չի լինի մեծամասնություն ստանալ ՀՀ խորհրդարանում:

Խորհրդարանական ընտրություններին հետևում են նաև Fox News, Huffingtonpost, Radio Liberty, ABC News և մի շարք այլ հեղինակավոր լրատվամիջոցներ:

62-ամյա Սարգսյանը, ինչպես գրում է Fox News-ը, ղեկավարում է Հայաստանը 2008թ.-ից: «Մենք խնդիր ենք դրել մեր առջև, որպեսզի մի քայլ առաջ անենք դեպի ժողովրդավարության եվրոպական ոճ»,-նրա խոսքը մեջբերում է Fox News-ը:

Արտասահմանյան լրատվամիջոցները հայտնում են նաև, որ մատնահետքերը ստուգող սարքը չի ճանաչել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մատնահետքերը:

Radio Liberty-ն ևս հայտնում է խորհրդարանական ընտրությունների սկզբի մասին` նշելով, որ այդ փոփոխությունները պայմանավորված են 2018թ. Սերժ Սարգսյանի` նախագահական ժամկետի ավարտի հետ:

ABC News-ն իր հերթին գրում է, որ եթե Սերժ Սարգսյանի կուսակցությունը ղեկավարի խորհրդարանը, նա կարող է վարչապետ նշանակվել նախագահի պաշտոնը լքելուց հետո:




Լրահոս