Շղարշիկ գյուղում 16-ամյա տղա է ինքնասպան եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղում այսօր 16 տարեկան տղա է ինքնասպան եղել: Համայնքապետ Հովհաննես Հարությունյանը ArmLur.am-ին տեղեկացրեց, որ  ինքասպանություն գործած երիտասարդը՝ Մ. Գդոյանը,  մոր հետ անասուններին կեր է տվել. «Հետո մորից կարտոֆիլով ժարիտ է ուզել, մայրը գնացել ա տղայի համար կարտոշկա ժարիտ անի, որ ուտի, մեկ էլ մայրը տեսել է իրենց առաջին հարկի մասում կախված ա»:

Գյուղապետի տղան եկել կտրել է պարանը, բայց արդեն ուշ է եղել, նրա կյանքը փրկել չի հաջողվել: Թե ինչ կարող էր տղային նման քայլի դիմել, դեռևս պարզ չէ:




Լրահոս