Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ ժողովի ձայնագրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվում է երեկ համացանցում հայտնված «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովների ձայնագրությունը: Այդ մասին հայտնում է Գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժինը:

Հիշեցնենք` երեկ Հայաստան 24-ի ձեռքի տակ է հայտնվել ձայնագրություն, որտեղ բավականին հետաքրքիր մանրամասներ կան՝ ինչ մեթոդներով է ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանը՝ (ՍԱՍ-ի Արտակ) «աշխատել»: Ժողովի ընթացքում այն վարողը Արտակ Սարգսյանի համար աշխատելն ու քարոզելը ներկայացնում է յուրաքանչյուր աշխատողի թասիբի գործ, ապա ակնարկում է, թե մարդկանց աշխատանքով ապահովելն էլ այսօր մեծ գործ է: Ձայնագրության մեջ տեղ են գտել կոնկրետ անուններ՝ ցուցակ բերող-կազմողների ու հարակից ատրիբուտների մասով: Տխուր ձայնագրություն է, որն արտացոլում է նախընտրական ու բուն ընտրական այն արատավոր մեխանիզմը, որի գործադրմամբ այս անգամ էլ կեղծվել են ընտրությունները:




Լրահոս