Անցնող խորհրդարանն ու էթիկան. ովքեր են ամենաօրինախախտ պատգամավորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ հինգերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց իր աշխատանքներն՝ ամփոփելով այն չկայացած քառօրյայով և խմբակային լուսանկարով: Մինչ հաջորդ խորհրդարանը կսկսի իր աշխատանքները, ArmLur.am-ը կամփոփի հինգերորդ գումարման ԱԺ՝  առանձնացնելով որոշ կարևոր մանրամասներ: Այսօր կանդրադառնանք խորհրդարանում պատգամավորների էթիկայի հարցին. ով քանի անգամ է խախտել էթիկայի կանոնները և ինչպես «պատժվել»:

Նշենք, որ ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը ձևավորվել է հենց հինգերորդ գումարման խորհրդարանում, որն ի սկզբանե նպատակ ուներ քննել պատգամավորների էթիկական վարքագիծը:  Յուրաքանչյուր նստաշրջանի մեկնարկին ձևավորվել է Էթիկայի հանձնաժողովի նոր կազմ՝ ԱԺ խմբակցությունների առաջադրած թեկնածուներից՝ հիմք ընդունելով ԱԺ ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր խմբակցությունների թիվն ու հարաբերակցությունը: Հանձնաժողովում հաջորդաբար նախագահել են ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունների ներկայացուցիչները:  Այժմ խոսենք թվերով.

  • 10 նստաշրջանների ընթացքում հանձնաժողովն անցկացրել է 51 նիստ, ստացել՝ 32 դիմում: 17 դիմում վարույթ չի ընդունել, 5 դիմումի քննություն կարճվել է, իսկ վարույթ ընդունված 1 դիմումի քննություն՝ կասեցվել:
  • Ընդ որում, 4 տարվա ընթացքում հանձնաժողովը էթիկայի կանոնների խախտում արձանագրել է յոթ անգամ:
  • Էթիկայի կանոները խախտելու որոշումներից 3-ը վերաբերել է Առաքել Մովսիսյանին, 2-ը՝ Մհեր Սեդրակյանին, 1-ը՝ Սամվել Ալեքսանյանին: 1 որոշմամբ էլ էթիկայի կանոնների խախտում է արձանագրվել ուրիշի փոխարեն քվեարկած 7 պատգամավորի՝ ՀՀԿ-ականներ Սպարտակ Մելիքյանի, Համլետ Հարությունյանի, Սեդրակ Սարոյանի, Առաքել Մովսիսյանի, Կարեն Սարիբեկյանի, ԲՀԿ-ականներ Արշակ Մխիթարյանի և Բազմասեր Առաքելյանի վերաբերյալ:
  • 4 տարվա ընթացքում էթիկայի հանձնաժողովին դիմել է ընդամենը 3 պատգամավոր՝ Արմեն Ռուստամյանը, Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը: Ռուստամյանի դիմումը քննվել է ու մերժվել, Փաշինյանինը կարճվել է, Փոստանջյանինը վարույթ չի ընդունվել:

Առաքել Մովսիսյանի, Մհեր Սեդրակյանի և Սամվել Ալեքսանյանի վերաբերյալ էթիկայի հանձնաժողովը դիմումներ է ստացել մի քանի անգամ: 3 անգամ քննարկել է Առաքել Մովսիսյանի վարքը:

Առաքել Մովսիսյանին վերաբերող առաջին որոշումը կայացվել է 5-րդ նստաշրջանի ընթացքում լրագրողներ Գրիշա Բալասանյանի, Աննա Եղիազարյանի, Սարգիս Խանդանյանի և Հակոբ Կարապետյանի դիմումի հիման վրա, իսկ պատճառն էլ 2013 թվականի դեկտեմբերի 13-ին գազային համաձայնագրերի վավերացման ընթացքում գրանցված միջադեպն էր, երբ Մովսիսյանը, նկատի ունենալով դահլիճ մտած լրագրողներին, ասել էր՝ «էս կապիկներին դո′ւրս արեք ստուց»: Հանձնաժողովը որոշել էր, որ պատգամավորը խախտել է էթիկայի կանոնները:

Մեկ այլ անգամ պատգամավորը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում սպառնալիքներ էր հնչեցրել Սեյրան Օհանյանի ընտանիքին քննադատողներին: Իսկ նրան վերաբերող մյուս որոշումը հանձնաժողովը կայացրել է ուրիշի փոխարեն քվեարկելու հիմքով:

Մհեր Սեդրակյանի վերաբերյալ առաջին որոշումը կայացվել է լրագրողին սպառնալու դեպքով (պատգամավորը սպառնացել էր պոկել խորհրդարանում իրեն հարց ուղղած լրագրողի ծնոտը: Երկրորդ որոշումը կայացվել է «Նորմալ լրագրողի հետ կխոսեմ» վերնագրով տեսանյութի հիման վրա՝ գալով այն եզրահանգման, որ պատգամավորը հարգալից չի եղել:




Լրահոս