2017 թ. մարտ ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել է 1145 դիմում, որից 864-ը գրավոր, 281-ը բանավոր:
Գրավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել ավանդների փոխհատուցման 125 (14%), պետական նպաստների 122 (14%), հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 77 (9%), աշխատանք տրամադրելու 70 (8%) և կենսաթոշակի նշանակման ու վերանայման 52 (6%) վերաբերյալ դիմումները:
Բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել ավանդի փոխհատուցման 95 (34%), պետական նպաստների 61 (22%), դիմումի ընթացքի ճշգրտման 54 (19%) և կենսաթոշակի նշանակման ու վերանայման 19 (7%) վերաբերյալ դիմումները:
Պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 574 դիմումի: Պատասխաներն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 472 (82%)-ը պարզաբանվել է, 42 (7%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 30-ը (5%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 30-ին (5%) տրվել է մերժողական պատասխան:
Մարտ ամսվա ընթացքում նախարարի մոտ կայացել է մեկ ընդունելություն՝ մեկ քաղաքացու մասնակցությամբ:
Փոխնախարարների մոտ կայացել է երեք ընդունելություն, որին մասնակցել է յոթ քաղաքացի:
Յուրաքանչյուր ընդունելության ընթացքում տրված հանձնարարականի հիման վրա կազմվել են արձանագրություններ, որոնք գրանցվել և ընթացք են ստացել սահմանված կարգով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին