Զիմբաբվեում թույլ են տվել ուսման համար վճարել այծերով և ոչխարներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զիմբաբվեի դպրոցներում թույլ են տվել որպես ուսման վճար ընդունել տնային անասուններին: Այդ միջոցը պետք է օգնի աղքատ ընտանիքներին: Այս մասին, ինչպես հաղորդում է BBC-ն, հայտարարել է երկրի կրթության նախարար Լազարույս Դոկորան:

BBC-ն նշում է, որ տնային անասուններով ուսման վարձը կվճարեն հիմնականում գյուղական շրջանների բնակիչները:

Ավելի վաղ զիմբաբվեացիներին թույլ էին տվել  տնային անասուններով  վճարել բանկային վարկերի մարման ժամանակ:

Զիմբաբվեի կրթության նախարարի խոսքով՝ ուսման համար վճարի հարցում անհրաժեշտ է ճկունություն ցուցաբերել. բացի այծերից և ոչխարներից, դպրոցները կարող են ընդունել նաև այլ ծառայություններ և աշխատանքներ, որոնք կանեն դպրոցականների ծնողները:




Լրահոս