ՖՈՏՈ. Ինչպիսի տեսք կունենա ՀՀԿ-ն խորհրդարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան մոտենում է վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի օրը՝ մայիսի 18-ը, այնքան շարունակվում են ինտրիգները: Բոլորին հետաքրքրում է` ովքեր կհայտնվեն խորհրդարանում, ովքեր ինքնաբացարկ կհայտնեն: Եթե «Ելք» դաշինքի և ՀՅԴ-ի պարագայում ամեն ինչ այնքան էլ բարդ չէ, ապա իշխող ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը շարունակում են ինտրիգ պահել՝  ամեն ինչ վերջին վայրկյանին բացահայտելու սկզբունքով:

Մինչ այդ փորձենք հասկանալ, թե ովքեր կարող են իշխող ՀՀԿ-ից մանդատ ստանալ: Ինչպես հայտնի է՝ 58-ից երեք մանդատ տրվելու է ազգային փոքրամասնություններին, իսկ 55-ից 28 մանդատը բաժին կհասնի համամասնական ցուցակի թեկնածուներին, 27-ն էլ՝ տարածքային թեկնածուներին:

ՀՀԿ-ի համամասնական ցուցակի առաջին 28 հորիզոնականն ունի հետևյալ տեսքը.

1 Վիգեն Սարգսյան,

2 Տարոն Մարգարյան

3 Արփինե Հովհաննիսյան

4 Արա Բաբլոյան

5 Արմեն Ամիրյան

6 Արմեն Աշոտյան

7 Էդուարդ Շարմազանով

8 Մարգարիտ Եսայան

9 Սամվել ֆարմանյան

10 Կարեն Ավագյան

11 Գալուստ Սահակյան

12 Հերմինե Նաղդալյան

13 Գագիկ Մինասյան

14 Սամվել Նիկոյան

15 Հրայր Թովմասյան

16 Շուշան Պետրոսյան

17 Մանվել Գրիգորյան

18 Արտաշես Գեղամյան

19 Խոսրով Հարությունյան

20 Շուշան Սարդարյան

21 Հայկ Բաբուխանյան

22 Արտակ Զաքարյան

23. Վահան Հարությունյան

24 Ջեմմա Բաղդասարյան

25 Գևորգ Կոստանյան

26 Միհրան Հակոբյան

27 Արման Սաղաթելյան

28 Ռուզաննա Մուրադյան

Իհարկե, այս ցանկից ինքնաբացարկ հայտնողներ և մանդատ չստացողներ կլինեն: Օրեր առաջ առաջին հորիզոնականը զբաղեցնող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, թե ցանկանում է շարունակել իր աշխատանքը նույն ոլորտում՝  այդ կերպ նաև մեսսիջ հղելով հարազատ կուսակցությանը: Եթե ընտրություններից օրեր անց նա համարվում էր ԱԺ նախագահի ամենահավանական թեկնածուն, ապա այս օրերին տեղեկություններ են շրջանառվում, որ նա կպաշտպանի իր պաշտոնը: Խորհրդարան չեն գնա նաև երկրորդ համարը զբաղեցնող Տարոն Մարգարյանն ու հինգերորդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Ամիրյանը: Արփինե Հովհաննիսյանի և Արա Բաբլոյանի դեպքում դեռևս հստակություն չկա. վերջինս կարող է դառնալ դեսպան, իսկ Հովհաննիսյանն էլ շարունակի ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում մնալ:

11-րդ հորիզոնականը զբաղեցնող Գալուստ Սահակյանի դեպքում ևս որոշակիություն չկա: Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գալուստ Սահակյանին առաջարկել են խորհրդարան չգնալ` պատճառաբանությամբ, թե մեկ ընտանիքից երկու անձն արդեն շատ է լինում (նկատի ունենալով նրա որդուն՝  Արման Սահակյանին, ով վարկանիշային ընտրակարգով ամենաշատ ձայներն է ստացել երկրորդ ընտրատարածքում):

Խորհրդարանում չի լինի նաև Արտակ Զաքարյանը, ով այժմ արդեն զբաղեցնում է ՀՀ ՊՆ փոխնախարարի պաշտոնը:

Այժմ անդրադառնանք վարկանիշային համակարգին.

Թիվ 1 ընտրատարածքից պատգակմավոր դառնալու հնարավորություն են ստացել Ռոբերտ Սարգսյանն ու Միհրան Պողոսյանը. նրանք երկուսն էլ կլինեն խորհրդարանում:

Թիվ 2 ընտրատարածքից պատգամավոր կարող են դառնալ Արման Սահակյանն ու Արտակ Սարգսյանը: Օրեր առաջ գրել էինք, որ չնայած հրապարակված աղմակահարույց ձայնագրությանը, Սարգսյանը մանդատ կստանա: Արման Սահակյանի դեպքում դեռ հստակություն չկա. չի բացառվում, որ նա գործադիրում պաշտոն ստանա և իր փոխարեն խորհրդարան գա Արթուր Գևորգյանը:

Թիվ 3 ընտրատարածքում ամեն ինչ հստակ է, և ինքնաբացարկներ չեն լինի. այստեղից ՀՀԿ-ն կունենա երեք պատգամավոր՝  Սամվել Ալեքսանյան, Արայիկ Հովհաննիսյան, Կորյուն Նահապետյան:

Թիվ 4 ընտրատարածքից ևս ինքնաբացարկների դիմումներ չեն լինի. Հարություն Կարապողոսյանն ու Հակոբ Բեգլարյանը կդառնան պատգամավոր:

Անդրադառնանք մարզերին.

Թիվ 5 ընտրատարածքում ինքնաբացարկներ չեն լինի. մանդատներ կստանան Արայիկ Գրիգորյանը, Մուրադ Մուրադյանը և Ալիկ Սարգսյանը:

Թիվ 6 ընտրատարածքում ամենաշատ թվով ձայները ստացել են Սեյրան Սարոյանն ու Նահապետ Գևորգյանը: Մշտապես նշվում էր այն մասին, որ այս ընտրատարածքում երրորդ տեղ զբաղեցրած Ալեքսան Պետրոսյանին ևս ցանկանում են մանդատ տալ, սակայն այդ դեպքում պետք է երկու անցածներից մեկն ինքնաբացարկ հայտնի: Սակայն այս պահի դրությամբ ո′չ Սարոյանը, ո′չ Գևորգյանը նման մտադրություն չունեն:

Թիվ 7 ընտրատարածքում ամեն ինչ պարզ է. միակ մանդատը բաժին կհասնի Նաիրի Սահակյանին՝  Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբորը:

Թիվ 8 ընտրատարածքում անցողիկ ձայներ է ստացել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ով, թերևս, կստանա պատգամավորական մանդատ: Այժմ քննարկումները շարունակվում են նրան՝ մարզպետի պաշտոնում փոխարինող անձի շուրջ: Բանն այն է, որ այս ընտրատարածքից երկրորդ մանդատի իրավունքը պատկանում է Կարեն Բոթոյանին, որն էլ, ըստ մամուլի հրապարակումների, համարվում է մարզպետի հավանական թեկնածու:

Թիվ 9 ընտրատարածքում ևս ինքնաբացարկներ չեն լինի. այստեղից ՀՀԿ-ն կունենա երեք պատգամավոր` Կարեն Կարապետյան, Վահրամ Բաղդասարյան, Արկադի Համբարձումյան:

Թիվ 10 ընտրատարածքում մանդատ ստացողների հավակնորդների թվում է Սամվել Սանամյանը, ով վերջերս ազատվեց վարչապետի խորհրդականի պաշտոնից՝ թերևս հենց մանդատ ստանալու հեռանկարն աչքի տակ ունենալով: Այստեղի մյուս թեկնածուն Անդրանիկ Հարությունյանն է, ով այնքան էլ հայտնի չէ, սակայն համարվում է վարչապետ Կարեն Կարապետյանի թեկնածուն և չի բացառվում, որ վարչապետն իր մարդը ևս ունենա խորհրդարանում:

Թիվ 11 ընտրատարածքում ևս ինքնաբացարկներ չեն լինի. պատգամավորական մանդատը կստանան Արման Սահակյանն ու Ֆելիքս Ցոլակյանը:

Թիվ 12 ընտրատարածքից պատգամավորական մանդատ ստանալու հավակնորդների թվում է մարզպետ Վահե Հակոբյանը, ով, թերևս, կպաշտպանի իր պաշտոնը: Մյուս թեկնածուն Աշոտ Արսենյանն է, ով մանդատ կստանա: Մարզպետի փոխարեն էլ մանդատ կստանա Առուշ Առուշանյանը:

Եվ թիվ 13 ընտրատարածքից պատգամավոր կդառնա Գրիգոր Ավարյանը:




Լրահոս