Երևանի տներից մեկի բակում Իժ տեսակի օձ է նկատվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 1-ին, ժամը 13:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հարավ-արևմտյան թաղամասի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն Իժ տեսակի օձին (մոտ 50-60 սմ) տեղափոխել են անվտանգ տարածք:




Լրահոս