Հզոր պայթյուն Քաբուլի կենտրոնում. կան զոհեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել, փոխանցում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ականատեսներին:

Պայթյունի պատճառի մասին չի հաղորդվում: Տեղի զինվորականները հայտնել են, որ պայթյունը տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, որի շենքում է գտնվում նաև ՆԱՏՕ-ի գրասենյակը:

Հաղորդվում է 4 զոհի և 22 վիրավորի մասին:

Երկրի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պայթյունն ուղղված է եղել «արտասահմանյան զորքերի շարասյանը», սակայն զինվորականների և քաղաքացիական անձանց շրջանում զոհեր չկան:

Պայթյունի պատասխանատվությունն ավելի ուշ ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:




Լրահոս