![](https://armlur.am/wp-content/uploads/2016/07/baxanis-voskepar.jpg)
Երեկ գիշեր 22:00-ին ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից գնդակոծել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերը, այդ թվում նաև Բաղանիս գյուղը:
ArmLur.am-ի հետ զրույցում սահմանամերձ Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց, որ ադրբեջանական զինուժը երեկ գիշեր 22:00-ն 20 րոպե տևողությամբ կրակահերթ է արձակել Բաղանիսի համայնքի ողջ երկայնքով:
«Համեմատաբար այս պահին գյուղը հանգիստ է, տուժածներ չկան»,- ասաց համայնքապետը: