Հայաստանի Մ-19 հավաքականը ստուգողական խաղում հանդիպեց «Լոռիին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանրապետական» մարզադաշտում կայացավ Հայաստանի Մ-19 հավաքականի վերջին փորձամրցումը Եվրոպայի առաջնությունից առաջ։ Մրցակիցը նոր մրցաշրջանին նախապատրաստվող «Լոռին» էր։ Խաղն ընթացավ հավասար պայքարում և ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։

Հայաստանի Մ-19 հավաքական

1․ Հարություն Մելքոնյան (1․ Արման Ներսիսյան, 46, 12․ Նարեկ Հովհաննիսյան, 79), 8․ Արսեն Եղիազարյան (ա), 20․ Երջանիկ Ղուբասարյան, 2․ Յուրի Օգանեսյան, 10․ Գերման Կուրբաշյան (22․ Արամ Քոլոզյան, 63), 18․ Էրիկ Ազիզյան (15․ Ֆելիքս Խաչատրյան, 82), 7․ Սերգեյ Մկրտչյան (6․ Ռաֆիկ Միսակյան, 63), 4․ Արման Ղազարյան, 9․ Արմեն Հովհաննիսյան (16․ Ղազար Դերմենջյան, 63), 21․ Գրենիկ Պետրոսյան (19․ Նարեկ Ալավերդյան, 63), 17․ Արամ Խամոյան (14․ Սարգիս Մարտիրոսյան, 77)

Գլխավոր մարզիչ՝ Արթուր Ոսկանյան

«Հանրապետականում» են նախատեսված հայկական ընտրանու խմբային խաղերը․ հուլիսի 14-ին, 17-ին և 20-ին Արթուր Ոսկանյանի սաները հաջորդաբար կխաղան Իսպանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի հասակակից հավաքականների հետ։




Լրահոս