Զոհրապ Եգանյանն ազատման դիմում է գրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻՊ մամուլի քարտուղարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Զոհրապ Եգանյանը, այս մասին տեղեկացնում է Եգանյանը:

«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ՝ հայտնում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել, ինչն ընդունվել է:

Երախտագիտությունս եմ հայտնում Արման Թաթոյանին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատելու հնարավորության ընձեռնման, ինչպես նաև մարդկային ջերմ վերաբերմունքի համար: Հատուկ շնորհակալություն հարազատ դարձած ՄԻՊ աշխատակազմին:

Հաջողություն եմ մաղթում Արման Թաթոյանին ու իր թիմին հետագա ձեռնարկումների մեջ», – ասված է Եգանյանի տարածած հաղորդագրության մեջ:




Լրահոս