Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Ադրբեջանի եւ Հայաստանի փոխարտգործնախարարների՝ այս օրերի հեռակա բանավեճը կարելի է ուշագրավ բացահայտում համարել: Մեկ անգամ չէ, որ խոսելով ԼՂ խնդրի մասին՝ ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների ներկայացուցիչները հայտարարել են՝ հակամարտության կարգավորման սկզբունքները համաձայնեցված են, եւ մնացել է երկու-երեք առանցքային թեմա:
Թե որոնք են չհամաձայնեցված այդ առանցքային թեմաները, որեւէ մեկը չի հստակեցրել: Բայց Շավարշ Քոչարյանի ու Արազ Ազիմովի վերջին հեռակա բանավեճից կարելի է ենթադրել՝ կողմերը չեն կարող ընդհանուր հայտարարի գալ ԼՂ կարգավիճակի վերաբերյալ անցկացվելիք հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցողների հարցում:
Օրերս Ազիմովն ասել էր, թե այդ հանրաքվեն պետք է անցկացվի Ադրբեջանի սահմանադրության համաձայն, ու որ դրան պետք է մասնակցեն նաեւ ադրբեջանցիները:
Հատկանշական է փաստը, որ այս մասին նրանք խոսում են Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: