ԼՂՀ-ում լայնածավալ ռազմական գործողությունները հավանական կլինեն 2017-ին. ԱՄՆ ազգային հետախուզություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգների Ազգային հետախուզությունը զեկույց է հրապարակել, որում անդրադարձ է արված ղարաբաղյան հակամարտությանը:  Զեկույցը հետախուզության հարցերով հանձնաժողովին ներկայացրել է Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը` կապված Լեռնային Ղարաբաղի հետ, սրվել է 2016-ի ապրիլին, և կողմերի` փոխզիջումների չգնալու հանգամանքը և ներքին ճնշումների աճը ենթադրում է, որ լայնածավալ ռազմական գործողությունները հավանական կլինեն 2017-ին», – նշված է զեկույցում:

Ընդգծվում է, որ Ադրբեջանում ահագնացող տնտեսական խնդիրները, թվում է, կհրահրեն ռեժիմին և իշխանության պահպանման համար կմեծացնեն ճնշումը այլախոհության նկատմամբ, մինչդեռ Ադրբեջանը փորձում է հավասարակշռության բերել հարաբերությունները Իրանի, Ռուսաստանի և Արևմուտքի հետ», – ասվում է զեկույցում:




Լրահոս