Վենետիկի բիենալեում Հայաստանի տաղավարն ընդգրկվել է 10 դիտարժանների ցանկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային արվեստի առաջատար առցանց լրատու Blouin Artinfo հանդեսը Վենետիկի այս տարվա բիենալեում  Հայաստանի տաղավարը ներառել է 10 դիտարժանների ցանկում ( «10 տաղավարներ, որոնք անպայման պետք է տեսնել»)։ Ոչ այբբենական կարգով թվարկված տասի մեջ Հայաստանի տաղավարի անունն առաջինն է։

Վենետիկի բիենալե 2017-ին ( մայիսի 13-ից նոյեմբերի 26) մասնակցում են 51 երկրների 120 արվեստագետներ։

Այս տարվա բիենալեի «Կեցցե′ կենդանի արվեստը» կարգախոսի ներքո Հայաստանի տաղավարը մեկտեղել է Ռաֆայել Մեգալի (Մելիքյան. համադրող՝ Դեմետրիո Պապարոնի), Ժան Պողոսյանի ( համադրող՝ Բրունո Կորա)և Միրո Պերսոլյայի (համարդող՝ Ջիորջիո Գրասսո) գործերը:




Լրահոս