
Այսօր «Հրապարակ» օրաթերթը հայտնել է, որ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ խմբակցության նորընտիր Ալիկ Սարգսյանը պաշտոնը թողնելուց հետո շրջում է տպավորիչ մեքենայով՝ տպավորիչ համարներով։ Toyota Land Cruiser 200-ը շքեղ ու աժդահա ամենագնաց է, համարներն էլ՝ 888 II 88: Այս տառերը՝ II, օգտագործվում են միայն ոստիկանության մեքենաների վրա, բայց ոչ II 88 սերիայով։
ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է Ալիկ Սարգսյանը շրջում Երևանի կենտրոնում:
Ի դեպ, նախկին ոստիկանապետը պարզաբանել էր. «Դեռևս 20 տարի առաջ էս ավանդույթը կար, բոլոր թոշակառու գեներալներին ոստիկանական մեկ հատ համարանիշ են հատկացնում՝ ցմահ։ Առաջ եղել է ՈՍ սերիայով, հիմա՝ II»: