CNN հեռուստաալիքը հայտնում է, որ Ֆիլիպինների Մարավի քաղաքում կատաղի մարտեր են ընթանում կառավարական զորքերի և ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինների միջև, ոչնչացվել է 61 ահաբեկիչ: Քաղաքը գտնվում է գրոհայինների վերահսկողության ներքո:
Մարտերի ընթացքում զոհվել է 19 քաղաքացի, 11 զինվորական և 4 ոստիկան: