Դոնալդ Թրամփը խոստանում է «գլխատել» ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

RIA Novosti-ն հայտնում է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփը երկուշաբթի ներկայացած իր առաջին հեռուստագովազդու խոստանում է «գլխատել» ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը և նրանից խլել նավթը, որը ահաբեկիչները վաճառում են մաքսանենգ ճանապարհով:

«Նա արագ կգլխատի ԴԱԻՇ-ը և կվերցնի նրանից նավթը»,- 30 վայրկյան տևողությամբ հոլովակում հանդիսավորապես հնչում է տղամարդու ձայնը: Այն կհեռարձակվի Այովա և Նյու Հեմփշիր նահանգներում, որտեղ արդեն փետրվարի սկզբին կանցկացվի փրայմերիզը:

Թրամփը կրկին կոչ է արել արգելել մուսուլմանների մուտքը ԱՄՆ: Գովազդում նա խոստանում է կանգնեցնել ԱՄՆ անօրինական ներգաղթի ալիքը՝ պատ կառուցելով Մեքսիկայի հետ սահմանին, ընդ որում՝ իր հաշվին:




Լրահոս