«Վեոլիա Ջուրն աշխատում է». Ճամբարակ. վթարը «գաղտնի» չմնաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոքր-մոքր, աչքի չընկնող աշխատանքները զգալի տեղ են գրավում Վեոլիա Ջրի գործերում: Դրանք հաճախ ծրագիր անվանել էլ չես կարող: Պարզապես լինում է բնակիչների բողոք, որի արձագանքը վերածվում է տեղային բնույթի գործի:
Վերջիններս շատ են հատկապես գյուղերումու փոքր քաղաքներում, անհատական տնատիրություններով կառուցապատված թաղամասերում: Ու զբաղվում է դրանցով ոչ թե կապալառուն` մասնագիտացված շինարարական կազմակերպությունը, այլ ընկերության տվյալ շահագործման տեղամասը: Առաջինը` օպերատիվության համար: Որովհետեւխոսքը կենսական կարեւորություն ունեցողջրի մասին է, խոսքը սպառողի մասին, որըչի կարող սպասել եւ հավատում է Վեոլիա Ջրի արագ արձագանքին: Երկրորդը`որովհետեւ այստեղ մասնագիտական կարողություններ են պետք: Հարկ է նախ զննել տարածքը, փնտրել-գտնել վթարի վայրը, հասկանալ գործի բնույթնունոր միայն ձեռնամուխ լինել շինարարությանը:

Օրերս Ճամբարակ քաղաքի, Գարեգին Նժդեհի թիվ 150 տան դիմաց իրականացրած աշխատանքը` դրա ցայտուն օրինակն է: Այստեղ առկա էր, մասնագիտական լեզվով ասած, «գաղտնի վթար»: Ջուրը գետնի երես դուրս չէր գալիս, աչքի համար անտեսանելի, այն ստորգետնյա հոսքովլցվում էր հարեւան թվով 5 տնատիրությունների տարածքները`տներ, նկուղներ, բակեր` հարուցելով բնակիչների դժգոհությունը:

Ինչպես հայտնի է, Ճամբարակում բավականին խստաշունչ է ձմեռը, իսկ գարունը`ցուրտու անձրեւային: Վթարային աշխատանքներն այդ ժամանակ տեխնիկապես անհնար էր իրականացնել: Բայց ահա եղանակը բարեհաճ գտնվեց, և ընկերության «Արեւելք» տարածաշրջանի տնօրինության «Ճամբարակ» տեղամասի մասնագետները, Ճամբարակի համայնքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցների հետ համատեղ, ձեռնամուխ եղան խնդրի լուծմանը:
Պարզվեց, որ վթարվել էր ընկերությանը պատկանող 160մմ տրամագծով ջրատարի` անհատական տնատիրություններով անցնող հատվածը, որի պատճառով առաջացել էր վայրկյանում 2-3 լիտր քանակությամբ ջրակորուստ: Մարդիկ ու տեխնիկան գործի անցան: Ի վերջո, խողովակն էլ նորոգվեց, բնակիչներն էլ գոհացան:

Վեոլիա Ջուր ՓԲԸ,
Հանրային կապերի ծառայություն




Լրահոս