ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է իր բաժանորդներին, որ մինչև 2017թ. օգոստոսի 31-ն ԱՄՆ-ում սահմանված են ռոումինգ ծառայությունների հետևյալ սակագները.
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց
«Զանգ Հայաստան» ծառայության միջոցով զանգեր Տեղական ուղղություններով Մուտքային զանգեր |
25 Դ/րոպե |
Ելքային SMS | 25 Դ/SMS |
Ինտերնետ | 25 Դ/ՄԲ |
Դեպի ՀՀ այլ, +374 97 և +374 47 ցանցեր | 100 Դ/րոպե |
«ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության առաջին իսկ օրվանից ջանք չի խնայում իր ճանապարհորդող բաժանորդների համար միջազգային ռոումինգի ծառայություններն առավել մատչելի դարձնելու համար: Ուստի՝ ռոումինգի սակագների լավագույն լուծումներն ու առաջարկները միշտ լինելու են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը և շարունակական բնույթ են կրելու», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն»պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/MTSArmenia/