ԱԺ արտահերթ նիստ կգումարվի հունիսի 7-ին. օրակարգը հայտնի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարության այսօրվա նիստում առաջարկվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարել։

Հարցը ներկայացնող ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Վահե Ստեփանյանն առաջարկեց ԱԺ արտահերթ նիստ գումարել հունիսի 7-ին՝ ժամը 11։00-ին։

Նիստի օրակարգում ընդգրկվելու են  «Կոռուպցիայի կանխարգելման եւ կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին», «Ազդարարման համակարգի մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ու մի շարք այլ հարցեր։




Լրահոս