Աղվան Վարդանյանը` ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Այս փաստը հատկանշական է մեկ այլ առումով. մինչեւ վերջերս այդ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնի համար պայքարում էին ՀՀԿ կին պատգամավորներից երկուսը՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին փոխնախարար, ներկայումս ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանը եւ նույն խմբակցության պատգամավոր, նախկին խորհրդարանում Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանը:

Ընդ որում, նրանց միջեւ պայքարը բավական թեժ է եղել, եւ յուրաքանչյուրը փորձել է իրեն հասանելի միջոցներով Ս. Սարգսյանի մոտ լոբբինգ անել: Բայց, ըստ ամենայնի, կանանց միջեւ ներքին պայքարը զայրացրել է Սերժ Սարգսյանին, եւ նա որոշել է այսպես վերջ դնել այդ ամենին՝ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը վստահել բոլորովին ուրիշ մարդու՝ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի ներկայացուցչին: Հիշեցնենք, որ Ա. Վարդանյանը 2003-2008թթ. եղել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը:




Լրահոս