Անի կենտրոնը կդադարեցնի գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը առաջիկայում կդադարեցնի իր գործունեությունը: Պատճառը` ֆինանսական միջոցների անբավարարությունն է:

Տեղեկացնենք, որ հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամը ստեղծվել է 2014 թվականի հոկտեմբերի 31-ին: Ի դեպ, տեղեկացնենք, որ Անի կենտրոնի պաշտոնական կայքէջը մինչեւ 2017-ի տարեվերջ կշարունակի հասանելի մնալ: Անի կենտրոնը շնորհակալություն է հայտնում նրանց, ովքեր իրենց նվիրատվությունների շնորհիվ երկուսուկես տարի գործունեություն է ծավալել:

Նշենք, որ Անի հիմնադրամի առաքելություններից է`հետազոտությունների եւ վերլուծությունների միջոցով օգտակար լինել կայացվելիք նախաձեռնություններին ու որոշումներին, քաղաքականություն ձեւավորողներին ու իրականացնողներին տեղեկացնել ՀՀ-ի եւ նրա շուրջ կատարվող` արտաքինից չերեւացող վտանգների, փոփոխությունների եւ նոր նախաձեռնությունների մասին եւ այլն:




Լրահոս