ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հյուրընկալել է աշխարհի մի շարք երկրներից ժամանած 20-ից 32 տարեկան հայ երիտասարդ կամավորների: Երիտասարդների հանդիպումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ ավելի է ոգևորել վերջիններիս՝ հայրենիքը և սեփական արմատները բացահայտելու ցանկությունը: Երկխոսության ընթացքում, Ռալֆ Յիրիկյանը կամավորներին ծանոթացրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կարևոր ձեռքբերումներին: Կամավորները ծանոթացել են նաև ընկերության հիմնարար արժեքներին, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությանն ու խորհուրդներ ստացել բիզնեսի ճիշտ կառավարման գործիքների վերաբերյալ:
«Հաջողության հասնելու համար պետք է ունենալ հստակ տեսլական՝ նպատակների ու դրանց հասնելու քայլերի վերաբերյալ, լինել համբերատար, պատասխանատու և առաջնորդվել ձևավորված արժեհամակարգով և թիմային աշխատանքով: Սա հատկանշական է ոչ միայն բիզնես ոլորտում, այլև՝ ցանկացած մասնագիտական ուղղվածության մեջ», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ֆրանսիայից, Արգենտինայից, Բրազիլիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Սիրիայից, Ավստրալիայից և Կանադայից ժամանած 20 երիտասարդ կամավորները կիսվել են իրենց տպավորություններով, ինչպես նաև ներկայացրել իրենց դիտարկումները՝ Հայաստանի տնտեսական և հասարակական հարաբերությունների վերաբերյալ և այլ հարցերի շուրջ: Հանդիպումն ուղեկցվել է հետաքրքիր հարց ու պատասխանով, քննարկումներով և ավարտվել շրջայցով՝ ընկերության գլխամասային գրասենյակով:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ողջունում և բարձր է գնահատում երիտասարդ սփյուռքահայ կամավորների՝ հայրենիք ացելելու որոշումը և Հայաստանի տարբեր մարզերում կամավորական տարբեր նախագծերի մասնակցելու պատրաստակամությունը:
2004 թվականից ի վեր, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ «Դեպի Հայք» հիմնադրամը կազմակերպել է ավելի քան 47 երկրից Հայաստան ժամանած 1400 հայ մասնագետների կամավոր աշխատանքը` Հայաստանի տարբեր մարզերում: